Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Եթե ընտրություններին համատարած կաշառք բաժանվեր` համացանցը կողողվեր տեսագրություններով

Սերժ Սարգսյան. Եթե ընտրություններին համատարած կաշառք բաժանվեր` համացանցը կողողվեր տեսագրություններով
18.04.2018 | 01:40

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը համաձայն չէ պնդումների հետ, որ խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով: Պատասխանելով «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին` նա ասաց. «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով` ինչու՞, որովհետև և իմ, և ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններ են: Ինչպես հիշում եք, եզրակացությունը միանշանակ էր, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էին», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց` եթե «համատարած կաշառքներ բաժանվեին, կլինեին բազմաթիվ տեսագրություններ»: «Եթե համատարած կաշառք բաժանվեր` ես կարծում եմ՝ ժամանակակից, պայմաններում, երբ որ, կներեք, ձևակերպման համար` ամեն գործիք հիմա նկարում է, մեր քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցը և, իհարկե, դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ, իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ որ բարեգործության անվան տակ իրոք այդպիսի դեպքեր եղած լինեն, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով. «Ես լավ հիշում եմ, որ բոլոր նախորդ ընտրություններում ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկություն կազմակերպելու, լցոնումների, ՀՀ-ում չբնակվող և հատկապես մահացած անձանց կողմից իբր քվեարկություն կազմակերպելու մեջ:

Մենք գտանք տեխնիկական միջոցներ, որպեսզի այդ առասպելը հօդս ցնդեցնենք: Ես կարծում եմ, որ այս անգամ դրա մասին ընդհանրապես ոչինչ չկա: Ես ձեզ խոստանում եմ, որ կառավարության գործունեութան բաղկացուցիչ մասն է լինելու նաև մտածել այնպիսի մեխանիզմ, որը հնարավարություն կտա հօդս ցնդեցնելու նաև այն միֆը, որ համատարած բոլորը գնացել են քվեարկության միայն կաշառք ստանալով»:
Սերժ Սարգսյանն ամփոփեց` «մեզ համար պետք է որոշիչ լինի միջազգային հանրության կարծիքը»:

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ